Հորեղբոր դստերը դանակահարել է՝ կարծելով, որ արտամուսնական կապի մեջ է 2 եղբայրների հետ

655

Կոտայքի մարզում այս գարնանը 31-ամյա կնոջը դանակահարելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ազիզ Խուդոյանը համոզված է եղել, որ հորեղբոր դուստրն արտաամուսնական կապի մեջ է գտնվում Քանաքեռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ Միրոյանների հետ: Մարտի 9- ին հորեղբոր դստերն ամուսնու մոտ ուղեկցելու պատրվակով նրան տաքսիով տարել է Մրգաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում տեղակայված կիսաքանդ շինություն: Այստեղ Ազիզը դանակի բռնակով, ապա դրա շեղբով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ռ.Խուդոյանի դեմքին ու մարմնի այլ մասերին, որից հետո հեռացել է՝ համոզված լինելով, որ սպանել է նրան: Սակայն, Ռ. Խուդոյանին հաջողվել է մարմնական վնասվածքներով հանդերձ ջանքեր գործադրելով դուրս գալ ավտոճանապարհ, ապա նկատվելով անցորդների կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ազիզ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռ. Խուդոյանը մարտի 9-ին դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած արնահոսող վնասվածքներով հայտնաբերվել էր  Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին, եւ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ