«Դեպի Ռիո». Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին (տեսանյութ)

513

Օլիմպիական վարկանիշ ստանում են լավագույն 24 երկրի ներկայացուցիչները։ Կանանց պայքարում Ռիո մեկնելու են լավագույն 21 երկրի մարզուհիները։ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը չի մասնակցի Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա’ IWF-ն, ավելի վաղ զրկել էր Ադրբեջանի հավաքականին Հյուսթոնում կայացած 2015-ի աշխարհի առաջնությանը վաստակած միավորներից, ինչի արդյունքում տղամարդկանց հավաքականը 16-րդ հորիզոնականից նահանջել է 31-րդ տեղը։ Օլիմպիական վարկանիշ ստանում են լավագույն 24 երկրի ներկայացուցիչները։ Կանանց պայքարում Ռիո մեկնելու են լավագույն 21 երկրի մարզուհիները։ Ադրբեջանի կանանց հավաքականն այդ ցանկում 26-րդն է։ Ադրբեջացիները զրկված են նաև սպիտակ քարտով մասնակցելու իրավունքից, քանի որ, IWF-ի որոշման համաձայն, այն երկրները, որոնց 3 կամ ավելի մարզիկների դոպինգ-փորձանմուշները դրական արդյունք են տվել, չեն մասնակցելու օլիմպիական խաղերին։ Այսպիսով, 1996 թվականից ի վեր առաջին անգամ ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի օլիմպիական խաղերին։

Նյութի աղբյուրը` YN.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ