Թե բա տեսեք՝ Արտյոմի գրածը հասավ Ադրբեջան, ու երջանիկ են, Արտյոմը դավաճանա

679
Երեկ որոշեցի վրդովմունքս արտահայտել, պատմություն դառավ: Լրատվականները միանգամից տարածեցին, հասավ մինչև թշնամի, նրանք էլ օգտվեցին առիթից թարգմանեցին ու տեղադրեցին իրենց կայքերում: Դե մերոնք էլ հո անմասն չէ՞ին մնա , բռնեցին ու սկսեցին էդ ոչխարների կայքերի հղումները տեղադրել, թե բա տեսեք Արտյոմի գրածը հասավ ադրբեջան, ու երջանիկ են, գտել են է՜՜՜ , տեսեք Արտյոմը դավաճանա:
Երկար բարակ չեմ խոսա: Ոչ մեկին չեմ մեղադրի, երևի ինքս եմ մեղավոր,որ մտածեցի կարելիա հոգևիճակովս ՄԱՐԴԿԱՆՑ հետ կիսվել: Բայց հասկացա,որ բոլորը չարացած են,կապ չունի ինչ ես գրել, միևնույնա մեղադրելու են ու փորձեն քո մեջ էլ մի քիչ թշնամի ման գան: Հա մեկ էլ պարզեցի,որ ես «գլամուռնի» կյանքով ապրած եմ, ու ինձ շատերը չեն սիրում: Դա ճիշտն ասած բացահայտում էր:
Հ.Գ. Ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին,որ էս ժողովրդին էս վիճակին հասցնողները , իրենց ցինիզմով և անգրագիտությամբ երկիրը էս օրվան հասցնողները, մի օր իրենց խստագույն պատիժը կրելու են:

Աստված բոլորիդ պահապան լինի:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ