Ի՞նչ հիվանդություններ կարող են փոխանցվել տնային կենդանիներից

714

Որոշել եք տանը կենդանի՞ պահել։ Իհարկե նրանք լավ ընկերներ են և որոշումն էլ ինքնին լավն է, սակայն մինչ այդ քայլին գնալը մտածեք` արդյոք կարող եք այնպես անել, որ չառաջանան այս հիվանդությունները՝

1. Սալմոնելա հիվանդությունը ախտահարում է աղեստամոքսային համակարգը: Ինքը կենդանին, որը վարակված է այս բակտերիայով, կարող է և հիվանդության ախտանիշներ չունենալ, սակայն մարդու օրգանիզմում հայտնված այս բակտերիան փորլուծություն, սրտխառնոց, բարձր ջերմություն, ինչպես նաև մի շարք այլ ախտանիշներ է առաջացնում:

2. Տոկսոպլազմոզ հիվանդության հարուցիչն է Toxoplasma gondii-ն՝ աշխարհում ամենատարածված մակաբույծներից մեկը: Ուժեղ իմունիտետով մարդը կարող և չզգալ վարակումը, սակայն թույլ իմունիտետով մարդկանց, հղի կանանց և փոքր երեխաների դեպքում հիվանդությունը շատ վտանգավոր է: Հայտնվելով հղի կնոջ օրգանիզմում՝ այն կարող է լուրջ վնաս հասցնել պտղին, ինչից հետո երեխայի մոտ հնարավոր են դեֆեկտներ:

3. Որքին հիվանդությամբ հիմնականում վարակվում են կատուներից և շներից: Հիվանդության պատճառը սնկի տեսակն է, որի պատճառով մաշկի վրա կարմիր բծեր են ի հայտ գալիս: Հիվանդությունը շատ վարակիչ է և վարակվելու համար հերիք է ընդամենը շոյել հիվանդ կենդանուն կամ դիպչել նրա վերքերին: Սակայն կարևոր է նշել, որ այս հիվանդությունները կարելի է կանխարգելել պատվաստման, ինչպես նաև կենդանու ճիշտ խնամքի միջոցով:

Աղբյուր` Blognews.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ