Հենրիխ Մխիթարյանը գերազանցել է Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը` դառնալով հետխորհրդային տարածաշրջանի ամենաթանկ ֆուտբոլիստը

742

Դորտմունդի «Բորուսիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել է ռեկորդային 42 մլն եվրոյով:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով գերմանական աղբյուրը, 27-ամյա Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկինում այդ տիտղոսը կրում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ում 2006-ին իտալական «Միլանը» 40 մլն եվրոյով վաճառել էր անգլիական «Չելսիին»:

Ընդհանուր առմամբ, Մխիթարյանի և պաշտպան Մաթս Հյումելսի և կիսապաշտպան Իլկայ Գյուրդողանի վաճառքից գերմանական ակումբը 104 մլն եվրո է աշխատել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ