Ամուսնական մատանու առեղծվածային նշանակությունը

967
Սանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընտրյալին մատանի նվիրելու սովորույթը մեզ է հասել հին հռոմեացիներից, ովքեր սրտի տիրուհուն նվիրում էին մետաղյա մատանիներ. ոսկյա մատանիներն այդ ժամանակ ոչ թե զարդ էին համարվում, այլ խոսում էին այն մասին, որ սեփականատերն իրավունք ունի զբաղվելու առևտրով:
Իսկ ամուսնության նպատակով, մատանին առաջինն օգտագործել են եգիպտացիները: Եգիպտական հերոգլիֆներում շրջանը նշանակում է հավերժություն, այդ պատճառով էլ մատանին դարձել է համատեղ կյանքի խորհրդանիշ:Հին ժամանակներին է վերաբերվում նաև մատանին անանուն մատին կրելը: Համարվել է, որ այդ մատը հատուկ նյարդով կամ արյունատար անոթով միացած է սրտին և նույնիսկ որոշ բուժիչ հատկություն ունի, որը մատանին կրելիս ավելի է ուժեղանում: Ավելի ուշ, նույնիսկ ի հայտ է գալիս մատանու լեզուն:
Ճկույթին դրած մատանին խոսում է այն մասին, որ կրողը ամուրի է, ցուցամատին դրածը, որ այն կրողը կյանքի ուղեկից է փնտրում, իսկ միջնամատին դրված մատանին վկայում էր տիրոջ ձգտումը «պլատոնական» հարաբերությունների: Որոշ երկրներում մինչ քրիստոնեական ժամանակաշրջանում հարսնացուին մատանու հետ միասին տրվում էր նաև բանալի: Դա խորհրդանշում էր հարսնացուի «տան տիրուհու» նոր կարգավիճակը:
Ամուսնական մատանու տրվել են նույնիսկ առեղծվածային նշանակություն. ամուսնական զույգի ճակատագրի վրա ազդելու կարողություն:Օրինակ, ամուսնական մատանու կոտրվելը կամ կորուստը բաժանման և ամուսնության ավարտի ազդանշան էր. չի կարելի որևէ մեկին տալ փորձել քո մատանին. մինչ ամուսնանալը կամ ամուսնանալիս մատանին գցելը ևս վատ նշան է. ծնողներն իրենց ամուսնական մատանին կարող են փոխանցել զավակներին միայն այն դեպքում, եթե նրանց ամուսնական կյանքը հաջոված է: Ընդունված էր, որպիսի ամուսնական մատանին լինի հարթ, առանց քարերի կամ որևէ այլ մասնիկի, որպիսի չխախտվի դրա խորհրդանիշ-շրջանի ամբողջականությունը: Վերջին ժամանակներս նկատվում է բաժանման դեպքում ամուսնական մատանին ձախ ձեռքին հագնելու սովորույթ, որը խորհրդանշում է նոր հարաբերություններ սկսելու պատրաստակամությունը, իսկ շատերը պարզապես հանում են մատանին:
Հայտնի է նաև, որ մատների վրա կենտրոնացած են ներվային վերջույթների մեծ մասը, այդ պատճառով էլ նեղ մատանիներ կրել չի կարելի:
Կարճ՝ ինչպիսի լրացուցիչ իմաստ էլ հաղորդեն մատանուն, այն ընդմիշտ մնում է զուգընկերոջը հավերժ սեր և երջանկություն նվիրելու խորհրդանիշ:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ