Եվրոյի զարդը. սպասեք անսպասելիին

496

Եվրոպայի առաջնությունում մասնակից թիմերի ընդլայնման վերաբերյալ միշտ բացասական կարծիք եմ ունեցել, քանի որ նման փոփոխությունը անհետաքրքիր դարձրեց խմբային փուլը և այն վերածեց խառը թվաբանական հաշվարկների:
Այդուհանդերձ պետք է ընդունել, որ այդ փոփոխությունը տվեց իր դրական պտուղները: Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը առաջին հերթին նշանավորվեց մի շարք միջակ թիմերի սենսացիոն ելույթներով: Ուելսն ու Իսլանդիան շարունակում են ցնցել ողջ ֆուտբոլային աշխարհը: Այս թիմերը արդեն դարձել են ընթացիկ առաջնության զարդը և գերել են միլիոնավոր ֆուտբոլասերների սրտեր: Ճիշտ է այս առաջնությունում հաճախ չենք տեսնում գոլառատ և դիտարժան հանդիպումներ, սակայն կարծում եմ, որ Ֆուտբոլ խաղի գեղեցկության գլխավոր բաղադրիչը հենց անկանխատեսելիությունն է: Իսկ այսօր մենք ինչ ենք տեսնում: Եթե մրցաշարից առաջ որևէ մեկը ասեր, որ Ուելսը կհասնի կիսաեզրափակիչ և հավանական է նույնիսկ եզրափակիչ, իսկ Իսլանդիան կհաղթի Անգլիային և կմտնի քառորդ եզրափակիչ, ապա այդ անձնավորությանը մենք խելագար կհամարեինք: Եվ ամենահատկանշականն այն է, որ անվախ հյուսիսցիները ոչ միայն անսպասելի արդյունքներ են գրանցում, այլև ապշեցնում են իրենց խաղային որակներով:

Բոլորը Բելգիային արդեն մտովի եզրափակիչ էին դուրս բերել, իսկ հիմա Բելգիան արդեն ճամպրունկներն է հավաքում: Մյուս կողմից էլ բոլորը մտովի Իտալիա – Գերմանիա հաղթողին դասում են առաջնության չեմպիոն: Եկեք չշտպաենք և սպասենք անսպասելիին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ