Իսպանիայում գրանցվել է սեռական եղանակով Զիկա վիրուսի փոխանցման դեպքը

1066

Իսպանացի բժիշկները գրանցել են երկրում Զիկա վիրուսի սեռական եղանակով փոխանցման առաջին դեպքը: Կինը վարակվել է իր զուգընկերոջից, որը ապրիլին վերադարձել էր Բրազիլիա, հայտնում է El País-ը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, Իսպանիայում արդեն Զիկա տենդով վարակման 158 դեպք է գրանցվել, դրանցից 21-ը հղի կանայք են:

Հիշեցնենք, որ Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է մոծակներից եւ բնութագրվում է բարորակ ընթացքով տենդով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում ուղեղի պոտենցիալ ծանր վնասվածքներով:

Սեռական եղանակով վիրուսի փոխանցման դեպքեր ավելի վաղ արձանագրվել էին այլ երկրներում: Կարծիք կա նաեւ, որ վիրուսը կարող է փոխանցվել օրալ սեքսի միջոցով:

Առողջության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ Զիկա տենդի բռնկում է ակնկալում աշխարհի շատ երկրներում, նույնիսկ նրանցում, որտեղ այն նախկինում չի եղել: Վտանգված է նաեւ եվրոպական տարածաշրջանը:

NEWS.am Medicine

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ