Երևանն առանց «Վերնիսաժի», դա նույնն է ինչ «սիլիկոնապատ» աղջիկն առանց շպարի

1170

Վերնիսաժը ուղղակի շուկա չէ, որ էսթետիկության տեսանկյունից ելնելով քանդվի: Վերնիսաժում կարելի է տեսնել և գտնել այնպիսի հազվագյուտ իրեր, որ ոչ մի տեղ չես գտնի, որ ոչ մի իր այդքան բան չի ասի մեր պատմության և մշակույթի մասին, որքան որ դա: Ո՞ւմ են խանգարում Վերնիսաժի առևտրականները, ի՞նչ նպատակ է հետապնդում նրանց տարհանումը:

1. Քանի որ առևտրականներին ուղորդում են դեպի «Հրազդան» տոնավաճառ, կարելի է ենթադրել, որ այստեղ խառն է նաև Աշոտ Աղաբաբյանի մատը, չէ որ նորակառույց տաղավարները դատարկ են և պետք էր դրանք առևտրականներով «լցնել»: Դրա մասին ժամանակին պետք է մտածեին, երբ առևտրականները վատ պայմանների և բարձր վարձավճարների պատճառով հեռանում էին:

2. Քաղաքապետարանի այս որոշումը վախենամ նոր խնդրի առաջ կանգնացնի քաղաքացիներին: Ամենայն հավանականությամբ կա ծրագիր` Վերնիսաժի այդ տարածքը «էլիտար» առևտրային տարածքի վերափոխելու: Մաշտոցի պուրակի պատմությունը կկրկնվի այդ դեպքում:

Կարող է այլ տարբերակ էլ կա՞, մեծ սիրով կլսեմ.

Վերջիվերջո 20 տարի չխանգարեց այդ շուկան, հիմա նոր ե՞ք հիշել, որ դա «աղավաղում» է Երևանի դեմքը: Երևանն առանց Վերնիսաժի, ոնցոր «սիլիկոնապատ» աղջիկն առանց շպարի, նայելդ չի գալիս:
Հարցրեք ցանկացած տուրիստի, այնպիսի հիացմունքով է խոսում «Վերնիսաժի» մասին, կարծես թանգարանից դուրս եկած լինի:
Եթե վերնիսաժը էսթետիկ տեսանկյունից չի համապատասխանում Երևանի տեսքին, ապա այն բարեկարգել է պետք, ոչ թե քանդել, միշտ էլ հեշտ է եղել քանդելը քան կառուցելը, բայց խաղասեղանին մարդկանց հանապազօրյա հացի խնդիրն է, չի կարելի նման հարցերի հետ խաղալ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ