Իշխանության թիվ մեկ հաճախորդ Նիկոլը, և «հարազատ» ՀԱԿ-ի չուշացած ապտակը

456
The question and answer session between the deputies and members of the Government took place at the RA NA

Նիկոլ Փաշինյանը Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ քննադատել էր ԱԺ 5 խմբակցությունների և իշխանության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք պետք է հնարավորինս բարելավեն օրենսգիրքը՝ զերծ պահելով ընտրակեղծիքներից: Ըստ էության լավ բան է արվում, բայց Նիկոլը էլի դժգոհ է, էլի աջ ու ձախ պիտակավորում է բոլորին, իսկ կարևոր քաղաքական գործընթացներում մատը մատին պարզապես չի տալիս:
Սա ոչ այլ ինչ է, քան Նիկոլի կողմից պառակտիչ քաղաքականություն: Հիշում ենք, թե ինչ արեց Նիկոլը Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ այն համարում էր կեղծ օրակարգ: Նույնիսկ ոզնու ծիծաղը կգար, բայց դե իրեն ամենախելացի համարող Նիկոլը գիտի ինչ է անում: Նա կեղծ էր համարում մի օրակարգ, որն այսօր իրականություն է՝ փոխված Սահմանադրության տեսքով ու որի պատճառով մեր երկիրը մի քանի քայլ հետնահանջ ապրեց ժողովրդավարության տեսանկյունից: Նա ուղղակի իր պահվածքով նպաստում էր միմիայն իշխանությանը՝ անցկացնելու հանրաքվեն:
Թերևս ճիշտ են բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Նիկոլը խաղում է իշխանության պատվերով, քանի որ դու ուղղակի չես կարող լինել ընդդիմություն ու աջ ու ձախ պախարակես մյուս ընդդիմադիրներին, նույնիսկ այն ուժին, որի շնորհիվ Նիկոլը հայտնվել է խորհրդարանում: Խոսքը ՀԱԿ-ի մասին է:
Վերադառնանք խորհրդարանի հայտնի ղալմաղալին: Նա նախ տղամարդուն ոչ վայել կերպով ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Նաիրա Զոհրաբյանը զանգել է ՀԺ թերթի խմբագրություն և խնդրել, որ իր ելույթի՝ բանփելու մասը հանեն, ապաև մնացածը: Ուղղակի զզվելի էր տեսնել, թե Նիկոլը ինչպես է հրապարակում իր նախկին գործընկերոջ լրագրողի, հիմա էլ ԱԺ պատգամավորի մասնավոր խնդրանքը կամ խոսակցությունը: Համամիտ եմ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի այն պնդմանը, որ Նիկոլի արածը պարզապես ստորություն է:
Ինչևէ մեր երկրում որևէ նշանակալի բան չարած Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը Հայկական Վերածնունդ կուսակցությունն էր, ինչին շատ բուռն արձագանքեց Հեղինե Բիշարյանը: Այս մասով սոցցանցերում բավականին բուռն քննարկումներ տեղի ունեցան, բայց միանշանակ է այն, որ Բիշարյանի պատասխանը շատ էլ համարժեք էր Նիկոլին: Նկատի ունեմ այն, որ բոլոր այն պնդումները, թե նա կին է, Նիկոլը տղամարդ, կինը իրավունք չունի այսպես խոսել և այլն, ոչ այլ ինչ են, քան սիրողական մակարդակի գնահատականներ: Այսինք Նիկոլը որպես տղամարդ կարող է իրեն թույլ տալ իջնել այդ մակարդակի, բայց Բիշարյանը չի՞ կարող նրան իր տեղը դնել: Եվ վերջապես՝ քաղաքական գործիչը մնում է քաղաքական գործիչ՝ անկախ սեռից: Նման մտածելակերպով մարդկանց խորհուրդ կտամ պահանջել Անգելա Մերկելի հրաժարականը:
Նիկոլի կողմից ՕԵԿ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներից թերևս ամենահիմար ու ամենաանհիմն այն էր, թե այդ կուսակցությունը կապ ունի Մարտի մեկի հետ: Նախ ով ով, բայց առաջինը հենց Նիկոլը բարոյական իրավունք չունի խոսելու մարտի մեկից, քանի որ բոլորս ենք հիշում, որ հենց նա էր առաջնորդում մարդկանց, հենց նա էր կոչ անում զինվել, բարիկադներ կազմել ու հարձակվել: Հետոն արդեն բոլորս գիտենք: Մարտի մեկի հաշվով Նիկոլի մեղադրանքները մի րոպեում հօդս ցնդեցին Լևոն Զուրաբյանի ելույթում, ով ասաց, որ մարտի մեկի մեջ մեղավոր են ոչ այլ ոք, քան իշխանությունները, որոնք ուժ գործադրեցին միտինգավորների վրա: Այսինքն Լևոն Զուրաբյանը Նիկոլին բաց տեքստով հասկացրեց, որ մեղադրանքներդ ՕԵԿ-ի հաշվով ուղղակի հիմնազուրկ են ու մերկապարանոց:
Ուշագրավ է նաև այն, որ Լևոն Զուրաբյանը Նիկոլի մեղադրանքներին և քննադատություններին ուղղված ՀԱԿ-ին չպատասխանեց, արհամարհելով դրանք: Եվ առհասարակ ամփոփելով պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը չարությամբ ու նածանձով է լցված բոլորի նկատմամբ: Դա նաև նրանից է, որ նրա կողմից Ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու և միակը լինելու բլեֆանման պլանը խիստ ձախողվել է: Ապացույցը վերջերս նրա կուսակցության վանաձորյան կառույցի դուրս գալն էր կուսակցությունից:
Էլ չեմ խոսում այն մասին, որ թե լրագրողական և թե քաղաքական շրջանակներում բոլորը գիտեն ու խոսում են այն մասին, որ Նիկոլը ղեկավարվում է իշխանությունների կողմից, նրան ֆինանսավորում են հայաստանյան երկու հայտնի օլիգարխներ, որոնք չեն զլանում դա նաև հրապարակավ հայտարարելուց: Եվ վերջապես նույն Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը, ովքեր լավ տեղյակ են երկրի անցուդարձից բաց տեքստով ԱԺ ամբիոնից հայտարարեցին այդ մասին: Նույնը ասում են նաև ՀԱԿ անդամները, բայց ոչ հրապարակավ: Կարծում եմ այդ օրն էլ կգա, երբ նույն Լևոն Զուրաբյանը արդեն բաց կխոսի այդ մասին: Իսկ այն, որ իշխանական կայքերն ու հեռուստաընկերությունները պատրաստ կանգնած են, թե երբ Նիկոլը կփռշտա, որ դա Հ1-ի ու մյուս լրատվամիցներով ցույց տան, արդեն ամբողջացնում է պատկերը: Ինչպես ասում են՝ կատվի վազքը մինչև մարագն է և առանց կրակ էլ ծուխ չի լինում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ