Մհերը իր չհնացող ձեռագիրն է թողել հայ կինոյի և թատրոնի պատմության էջերում

965

1930 թվականի այս օրը` հունիսի 4-ին կինոյի և թատրոնի մեծն կատակերգու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտյանը լույս աշխարհ եկավ: Այսօր ուրախ-տխուր մարդը կդառնար 86 տարեկան: Նրա մահվանից անցել է 23 տարի, բայց ամեն անգամ, երբ հեռուստաէկրաններին հայտնվում է Մհերի մասնակցությամբ ֆիլմ, ապա բանուգործ թողնում և սկսում ենք դիտել այն: Մհերը չհոգնեցնող, ամեն անգամ զարմացնող դերասաններից էր: Յուրաքանչյուրի կյանքում կլինեն ֆիլմեր, որոնք ինչքան էլ ցուցադրեն միևնույն է նայվում է, Մհերի ֆիլմերը, իր յուրահատուկ դերակատարմամբ հենց այդպիսին են: Անվանի դերասանին հաջողվել է իր խաղով և ուրախացնել և հուզումնալից պահեր պարգևել հանդիսատեսին, իսկ դա հազվագյուտ տաղանդ է դերասանի համար: Որքան էլ խոսենք Մհերի մասին, մեկ է քիչ, բայց մեկ բան հաստատ է` Մհերը իր չհնացող ձեռագիրն է թողել հայ կինոյի և թատրոնի պատմության էջերում:
Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին:

Ashot Esayan

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ