Պաշտոնական. Վիսենտե դել Բոսկեն հեռացավ Իսպանիայի հավաքականից

607

Իսպանիայի ֆուտբոլի արքայական միության պաշտոնական կայքը հայտարարել է գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի հետ համագործակցության դադարեցման մասին:

Մասնագետին առաջարկվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը, սակայն նա որոշել է հեռանալ:

Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության 1/8 եզրափակչում 2:0 հաշվով զիջել էր Իտալիայի ընտրանուն: Այդ պարտությունից հետո Դել Բոսկեն նշել էր, որ մտադիր է ավարտել աշխատանքն Իսպանիայի հավաքականում:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Իսպանիայի հավաքականը կարող է գլխավորել փորձառու մասնագետ Խոակին Կապարոսը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ