Բժշկականի ուսանողը վիրահատարանում սելֆի է արել կրծքերի մեծացման վիրահատություն տարած կնոջ ֆոնին

682
Blognews.am-ը գրում է.Յարոսլավում մեծ սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ տեղի բժշկական համալսարանի ուսանողը համացանցում online ռեժիմով հեռարձակել է պլաստիկ վիրահատությունը, որին մասկացում էր: Նա նաև հրապարակել է կրծքագեղձերի մեծացման վիրահատություն տարած ու դեռևս քնաբերի ազդեցության տակ գտնվող կնոջ մերկ մարմինը, իսկ հետո նաև սելֆի է արել կնոջ ֆոնին: : Ուսանողի այս արարքը մեծ քննադատության արժանացավ համացանցում, որից հետո դատական քաշքշուկներից  խուսափելու համար հիվանդանոցի ղեկավարությունը ձևակերպեց, թե իբր այդ ամենն արվել է ուսուցողական նպատակով: Ինչևէ, նման դեպքեր հաճախ են լինում ու սա իսկապես բժշկական էթիկայի կաննոների կոպիտ խախտում է: Անցյալ տարի էլ նման արարքի համար աշխատանքից հեռացվել էր մեկ բուժքույր, որը նաև դատական կարգով ստիպված եղավ կլորիկ գումար վճարել իր «լուսանկարի հերոսուհուն»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ