Իսրայելում մեծացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ մարդկանց քանակը, սակայն իշխանությունները դեռևս չեն ուզում գնալ այդ քայլին: Կիրո Մանոյան

523

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում 3-րդ անգամ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկել է կրթության և մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ են քվեարկել 24-ը, դեմ քվեարկողներ չեն եղել:

Իսրայելում՝ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, այսպիսի հանգուցալուծումները դժգոհ են թողել Իսրայելի հայ համայքին և նրանց համախոհ հրեա մտավորականությանը: Իսրայելում մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր կողմ են Հայոց ցեղասպանության ընդունմանը, սակայն իշխանությունները դեռևս չեն ցանկանում գնալ այդ քայլին: Այս մասին լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Իսրայելում հայ համայքը փոքրաթիվ է, սակայն բավականին ազդեցիկ լծակներ ունի:  Հայ համայքին, իհարկե, չի գոհացնում այն հանգամանքը, որ բանաձևը կրկին հետ է  ուղարկվել հանձնաժողով, քանի-որ նրանք ցանկանում են քվեարկություն տեսնել և հստակ իմանալ Իսրայելի իշխանության դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ»,-նշեց Մանոյանը:

Ըստ Մանոյանի՝ եթե Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը դրվի ազատ քվեարկության, այն կարող է ընդունվել:

«Սա Իսրայելի համար սկզբունքային հարց է, սակայն նրանք չեն գնում այդ քայլին Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար: Ճիշտ է այսօր  Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սկսել են սերտանալ, սակայն Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցը կպահի Թուրքիայի դեմ քաղաքական նպատակներով օգտագործելու համար»,-ասաց Կիրո Մանոյանը:

                                                                                            Աննա Մարտիրոսյան  

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ