«ՉԻ». Քառօրյա պատերազմը Պուտինի արածն էր

553

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե քառօրյա պատերազմը «Պուտինի արածն էր», «մտրակի եւ մեղրաբլիթի ռուսական քաղաքականությունն էր»:

«ՉԻ» – Նույն հարցազրույցում Լեռնիկ Ալեքսանյանը բազմաթիվ այլ ուշագրավ հայտարարություններ էլ է արել, որոնց ընդհանուր հանրագումարը մոտավորապես հետեւյալ տեսքն ունի. 1. Քառօրյա պատերազմը (որի արդյունքում ունեցանք մոտ 100 զոհ եւ տարածքային կորուստներ) Պուտինն է հրահրել, 2. Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը համընկնում են, 3. Ռուսաստանը ստատուս-քվոյի կողմնակից է:
Համաձայնեք՝ տիպիկ ՀՀԿ-ական տրամաբանություն է: Ավելի ճիշտ՝ պրն Ալեքսանյանի «տրամաբանությունը» ճշգրիտ արտացոլում է այն շիլաշփոթը, որը տիրում է հանրապետականների ուղեղներում:

Բայց ամենածիծաղելին այն է, որ Լեռնիկ Ալեքսանյանի կուսակցության ղեկավարն ապրիլյան պատերազմից հետո երեւի մի քառասու անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին: Չնայած՝ Լեռնիկ Ալեքսանյանը դրա բացատրությունն էլ ունի. Ոչ թե մտրակի համար է շնորհակալություն հայտնել, այլ՝ քաղցրաբլիթի: Այնպես որ՝ լավ պրծանք: Կարող էր նաեւ մտրակի համար շնորհակալություն հայտնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ