Ադրբեջանում վախենում են հայկական բանակի հարձակումից

657

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում հանդիպել է իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին եւ մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանական ու ռուսական աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ նա պետք է Երեւանից մեկներ Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, սակայն, որ Լավրովը մեկնել է Մոսկվա, իսկ նրա մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել է, որ այս շաբաթ որոշվելու է Լավրովի Բաքու այցի ժամկետը:

Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ Լավրովին, ըստ երեւույթին, չի հաջողվել որեւէ բան համոզել Հայաստանին, եւ նա Բաքու պետք է դատարկաձեռն մեկներ:Երեւանում գտնվելիս Լավրովն աղմկոտ հայտարարություններ չի արել: Հնչել է միայն ՀԱՊԿ կոչը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման մասին: ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն նաև հավանություն է տվել դաշինքի հայեցակարգին, որում, ասում են, ՆԱՏՕ-ն կարող է սպառնալիք հայտարարվել:

Հիշեցնենք նաեւ, որ վաղը տարածաշրջան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը կայցելի Թբիլիսի, հետո՝ Ուկրաինա, իսկ այնտեղից էլ Վարշավա՝ ՆԱՏՕ-ի վեհաժողովին: Քերին նախքան այցը հասցրել է զգուշացնել Ռուսաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, որ ղարաբաղյան կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարող է լինել: Հավանաբար, Մոսկվան հասկացել է, որ առայժմ կարգավորման ռուսական պլանն ատկիվորեն առաջ տանելու ժամանակը չէ:

Ի դեպ, ռուսական «Իզվեստիան» այսօր հայտնել է, որ ռուսական պլանը ենթադրում է Հայաստանով հաղորդակցությունների բացումը: Իբր Ռուսաստանը մտադիր է բացել Հայաստանի սահմանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Պետք է ենթադրել՝ հայկական տարածքների հաշվին:

Մինչդեռ Ադրբեջանում անհամբեր սպասում էին Լավրովին, եւ ակնհայտորեն հիասթափված են, որ նա չի այցելել: Լավրովից ակնկալում էին լսել ռուսական պլանին Հայաստանի համաձայնության մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցներում կարելի է նկատել, որ Ադրբեջանը զգուշանում է, որ այդ պլանը հօդս կցնդի հայկական կողմի հարձակմամբ:

աղբյուր՝ Lragir.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ