Ինչպես պահպանել սիրտը ամռան շոգից

760

Ինչպես կարելի է սիրտը պահպանել ամռան շոգից՝ ներկայացնում է Health info-ն:

Աշխատեք ամենաթեժ արևի ժամանակ՝ ժամը 12-17-ը, 15 րոպեից ավելի չլինել արևի ուղիղ ճառագայթների տակ:

Անհրաժեշտ է կրել լայն հագուստ բնական գործվածքներից և գլխակապ կամ գլխարկ:

Աշխատեք տանն ավելի շատ հանգստանալ և նվազեցնել ծանրաբեռնվածությունն աշխատավայրում:

Պետք չէ մոռանալ ֆիթնեսի չափավոր պարապմունքների և երեկոյան այգում զբոսանքի մասին:

Սննդակարգում աշխատեք ներառել ավելի շատ մրգեր և բանջարեղեն: Բացառեք ճարպոտ սնունդը: Կերեք հաճախ և փոքր չափաբաժիններով:

Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում շատ ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար, իսկ սրտի հիվանդություններ ունեցողներին՝ ոչ: Ավելի լավ է՝ խմել մաքուր ջուր կամ կանաչ թեյ:

Բացառեք ծխելը և ալկոհոլի օգտագործումը:

Շոգին գիշեր թե ցերեկ պատուհանները բաց պահեք:

Ամռան սկզբից հիպերտոնիկները և սրտի հիվանդություն ունեցողները լավ կլինի՝ ստուգվեն իրենց բժշկի մոտ: Անհրաժեշտ դեղերը միշտ պետք է ձեռքի տակ լինեն:

Սրտի հիվանդություն ունեցողներին նաև խորհուրդ չի տրվում շոգին աշխատել այգում, հատկապես ջերմոցում:

Վատ ինքնազգացողության առաջին նշանների դեպքում պետք է դադարեցնել ֆիզիկական ակտիվությունը, գնալ ստվերոտ տեղ, կրծքավանդակն ազատել ճնշող հագուստից: Եթե կրծքավանդակում ցավեր կան, անհապաղ բժիշկ կանչեք:

Զարկերակի աշխատանքի արագացման դեպքում խուսափեք գերտաքացումից և այցելեք սրտաբանի: Օրգանիզմի գերտաքացումն առաջացնում է ճնշման տատանումներ, արյան ճնշումը կարող է կտրուկ բարձրանալ և իջնել: Ճնշման բարձրացման դեպքում համապատասխան հաբեր են նշանակվում: Ճնշման կտրուկ անկման դեպքում խորհուրդ է տրվում քաղցր թեյ կամ սուրճ խմել:

Թույլ մի տվեք ջերմաստիճանի կտրուկ տատանում, այդպիսի իրավիճակներ լինում են ամռանը օդափոխվող տարածքից շոգ փողոց դուրս գալու, կոնտրաստային լոգանքի կամ սառը ջրում լողալու դեպքում: Ջերմաստիճանի այդպիսի տատանումները կարող են առաջացնել «ցրտի ստենոկարդիա», որի դեպքում ցավեր են առաջանում սրտի շրջանում: Այդ վիճակից խուսափելու համար եթե ջրի ջերմաստիճանը 22 աստիճանից ցածր է, ջուրը մտեք աստիճանաբար:

Խուսափեք օդորակիչներից:

Խելամիտ մոտեցեք հեղուկի օգտագործմանը:

Շոգին չափազանց շատ հեղուկի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում շրջանառվող հեղուկի ավելացման, ինչն առաջացնում է հևոց, այտուցներ և և այլ հիվանդագին դրսևորումներ:

Հեղուկի անբավարար օգտագործումը հանգեցնում է արյան խտացման և տրոմբների առաջացման:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ