Սյունիքում վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 13 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Կապանի ԲԿ (լուսանկարներ)

1180

Սյունիքում վթարի է ենթարկվել զինծառայողներ տեղափոխող Գազ 66-ը, որի հետևանքով վիրավորվել է 15 զինծառայող:

Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 զինծառայող. «Զինծառայողների վիճակը նորմալ է, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»:

Նշենք, որ Սյունիքի մարզում այսօր ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 66 մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:


 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ