Գագիկ Ծառուկյանը ավանդույթ է ձևավորել` ակնկալել միայն ոսկե մեդալ և հասնել դրան

800

Հետդարձ հայացք նետենք ոչ վաղ անցյալ և վերհիշենք, թե ինչ մակարդակի վրա էր բասկետբոլը Հայաստանում, ինչ ակնկալիքներ կային այդ սպորտաձևից և ինչ ունենք այսօր: Չնայած այն հանգամանքին, որ  բասկետբոլը նախկինում, որպես սպորտաձև այդքան էլ լայն մասսայականություն չէր վայելում Հայաստանում, այնուամենայնիվ այն զարգացնելու և հերթական «առիթը» ստեղծելու համար` ազգի պատիվը բարձր պահելու ու ճանաչելիությունը էլ ավելի ընդլայնելու նպատակով, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ տարվեցին լայնածավալ աշխատանքներ` բասկետբոլը հայաստանում ոտքի կանգնացնելու և զարգացնելու համար: Ինչպես և բոլոր դեպքերում, այս դեպքում ևս արդյունքը սպասեցնել չտվեց և Հայաստանի բասկետբոլի հավաքականը ոսկե մեդալով վերադարձավ Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունից: Հետխորհրդային տարիներից ի վեր սա եզակի ձեռքբերում է Հայաստանի համար բասկետբոլում, որը վերստին անգամ հաստատում է ՀԱՕԿ նախագահի այն խոսքերը, որ ցանկության և միասնականության շնորհիվ հայ ազգը կարող է անել անհնարինը և հասնել բարձունքների ցանկացած ոլորտում:

Դա մեր գենետիկ կոդի մեջ է գրված, սակայն այն իրագործելու համար անհրաժեշտ են պայմաններ և հնարավորություն, իսկ այս պարագայում Գագիկ Ծառուկյանը սպորտի ոլորտում ընձեռնել է նման հնարավորություն մեր սպորտսմեններին և դա է պատճառը, որ վերջին ժամանակներում հայկական լեռնաշխարհը պարուրվել է ոսկե մեդալներով: Եթե առաջ բավարարվում էինք արծաթե և բրոնզե մեդալներով, ապա հիմա Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած մի ավանդույթ է նշմարվում` ակնկալել միայն ոսկե մեդալ և հասնել դրան: Սա է հաղթանակը, սա է իրական ձեռքբերումը, սա է պետական մտածելակերպի դրսևորումը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ