Կոչ եմ անում ազատել Ժիրայր Սեֆիլյանին. Ստեփան Գրիգորյան

2202

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը  նշեց,- «Այս ֆոնի վրա իշխանության կողմից շատ անհաջող քայլ էր  Սեֆիլյանի ձերբակալությունը: Ստացվում է, որ այն մարդը ով պատրաստ է ևս մեկ անգամ պայքարել Ղարաբաղի համար բանտարկված է: Սա ժողովրդի մոտ հակասական զգացումներ է առաջացնում: Ես կոչ եմ անում իշխանություններին ազատ արձակել Սեֆիլյանին առանց որոշակի քննարկումների»:

Ստեփան Գրիգորյանը խոսելով՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների մասին նշեց,- «Թուրքիան այսօր շատ խնդիրներ ունի և չի կարող զբաղվել Ղարաբաղի հարցով, սակայն պետք չէ մոռանալ անցյալը: Ներկա պահին Թուրքիայի և Ռուսաստանի շահերը միայն որոշակի իրավիճակներում են համընկնում: Դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի համր, պետք է պատրաստ լինել բոլոր տեսակի հանգուցալուծումների»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ