Ղարաբաղի հարցում իշխանությունները պետք է բաց լինեն հասարակության առջև. Ստեփան Գրիգորյան

2442

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում շատ էին Ղարաբաղի հետ ուղղակիորեն և անուղղակի կապված իրադարձությունները: Սակայն մի բան հստակ է՝ Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում շատ կոշտ է, և այն չի փոխվել: Ադրբեջանը պատրաստ է գնալ բանակցությունների, եթե հայկական կողմը տարածքներ զիջի: Սրանից կարող ենք ենթադրել, որ եթե Ադրբեջանը չի կրակում, ուրեմն հայկական կողմը ինչ-որ բան է զիջում: Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հավելելով, որ Ադրբեջանը հասավ Ղարաբաղի հարցի  լայնորեն արծարծվելուն:

«Ղարաբաղի հարցում իշխանությունները պետք է բաց լինեն հասարակության առջև : Բոլորիս համար պարզ է, որ իշխանությունը ժողովրդից կտրված է, բայց գոնե այս հարցում պետք է անկեղծ լինեն հասարակության հետ: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե Ղարաբաղի հարցում գնա զիջումների, ապա չի կարողանա պահպանել իշխանությունը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Բանախոսի խոսքով՝ Ղարաբաղի հարցում սխալները չեն ներվի: «Իմ կարծիքով Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն միակ կառույցներն են, որ աջակցում են Հայաստանին: Մեզ համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ի հետ աշխատել, դա մեզ կօգնի նաև չմեկուսանալ: Արևմուտքը ավելի օբյեկտիվ դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Ռուսաստանը ուզում է Ղարաբաղի հարցում ավելացնել մենաշնորհները»,- նշեց Գրիգորյանը:

Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ