Մաշկը շատ բան կարող է հուշել մարդու առողջական վիճակի մասին

841

Ամռանը մարդկանց մոտ բազմազան խնդիրներ են առաջանում:Այդ խնդիրների մեծ մասը առաջանում են արձակուրդների ընթացքում ոչ ճիշտ վարվելակերպի հետևանքով: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱՆ Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մարդիկ պետք է հասկանան որ արևը ինչքան բուժում է, այնքան էլ կարող է վնասել: Մաշկի համար արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են շատ վտանգավոր լինել: Հատկապես պետք է խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների մաշկի վրա ուղղահայաց ընկնելուց:  Այդ իսկ պատճառով պետք է օրինակ՝ լողափում ճիշտ ժամի լողալ և արևահարվել»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև նշեց, որ լողափում, բնության գրկում հանգստանալիս պետք է պահպանել հիգիենայի կանոնները: «Մարդիկ բնության գրկում հանգստանալիս շփվում են զանազան միջատների հետ, որի հետևանքով կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջանալ, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հիգիենայի կանոնների պահպանումը»,- ասաց բանախոսը:

Սամվել Հովհաննիսյանը նաև խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել մաշկի խնդիրներին «Մաշկը մարդու օրգանիզմի ամենամեծ օրգանն է և ներքին հիվանդությունների մեծ մասը արտացոլվում են մաշկի վրա: Մաշկը շատ բան կարող է հուշել մարդու առողջական վիճակի մասին»:

                                                                                              Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ