Սրտանոթային հիվանդություններ ունեցողներն ինչպես հաղթահարեն շոգը

703

Մասնագետները ներկայացրել են՝ ինչպես սրտանոթային հիվանդություններով տառապող մարդիկ հաղթահարեն շոգ օրերը:Ամառը հաջողությամբ հաղթահարելու գործում սրտին օգնելու համար, նախ,՝ խուսափեք ցերեկվա ժամը 12-17-ին արևի տակ գտնվելուց, արևի տակ կարելի է մնալ 15 րոպե: Մի մոռացեք թեթև, հարմար հագուստի և գլխի աքսեսուարի մասին: Աշխատեք ավելի շատ հանգստանալ, սակայն շարունակեք չափավոր ֆիզիկական վարժություններ կատարել և ամենօրյա երեկոյան զբոսանքներ կազմակերպել:

Այդ շրջանում սրտին առանձնակի անհրաժեշտ տարրերն են կալիումը, մագնեզիումը, որոնցով առավել հարուստ են մրգերը, չրերը, բանջարեղենը: Նախըտրությունը տվեք օգտակար սննդին՝ ճարպոտ մթերքի փոխարեն:

Ջրազրկումից խուսափելու համար պետք է սենյակային ջերմաստիճանի բավականաչափ ջուր օգտագործել, կարելի է խմել նաև սառեցված կանաչ թեյ: Սակայն զարկերակային բարձր ճնշում ունեցողները պետք է չափավոր օգտագործեն հեղուկ՝ սիրտը լրացուցիչ չծանրաբեռնելու համար:

Ամռանը պետք է սահմանափակել ալկոհոլային խմիչքների գործածումը, թողնել ծխելը:

Ամռանը խորհուրդ է տրվում անընդհատ, նույնիսկ գիշերը, բաց պահել պատուհանները: Օդորակիչները պետք է նվազագույնս օգտագործել՝ չմրսելու համար: Ամռանը խորհուրդ չի տրվում աշխատել ամառանոցներում և այգիներում, հատկապես՝ ջերմոցներում:

Դեռ ամառվա սկզբին սրտի հիվանդություն ունեցողները պետք է դիմեն բժշկի խորհրդատվության և ձեռք բերեն բոլոր անհրաժեշտ դեղերը, որոնք միշտ պետք է ձեռքի տակ լինեն:

Պետք է ուշադիր լինել ինքնազգացողության ցանկացած վատացման դեպքում: Եթե ցավեր լինեն կրծոսկրի հետևում, պետք է անմիջապես շտապօգնություն կանչել, սրտի աշխատանքը խթանող հաբեր ընդունել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ