Եվրո 2016-ի չեմպիոնական տիտղոսը Պորտուգալիայի հավաքականի հետ կվիճարկի Ֆրանսիայի ընտրանին

598

Ֆրանսիան եզրափակչում է և կմրցակցի Պորտուգալիայի հավաքականի հետ: Առաջնության գլխավոր ֆավորիտ թիմը դուրս է մնում հետագա պայքարից: Գերմանացիների կոմբինացված խաղը չօգնեց նրանց հասնել հաղթանակի ֆրանսիացիների նկատմամբ: Ֆրանսիացիները ամուր պաշտպանական հենք էին ստեղծել իրենց կիսադաշտում: Ֆրանսիացիների երկշեչտ պաշտպանությունը ոչ մի շանս չտվեց գերմանացիներին օգտագործել իրենց հնարավորությունները, ֆրանսիացի պաշտպաններն ու կիսապաշտպանները մեկը մյուսին փոխօգնության գալով, վնասազերծվեցին Լյովի թիմի յուրաքանչյուր խաղացողի վտանգավոր գործողությունները` Ֆրանսիայի հավաքականի դարպասի մոտ իրագործած: Գերմանիայի հավաքականը իր տարածքային և խաղային առավելությունը չկարողացավ վերածել գոլի, իսկ Ֆրանսիացիները ընդհակառակը, արդյունավետ կերպով օգտագործեցին երկու գոլային պահ և Գրիզմանը դուբլ ձևակերպեց: Ֆրանսիայի հավաքականը որպես կանոն իր երկրում ընթացող թե եվրոպայի առաջնության և թե աշխարհի առաջնության ժամանակ համեմատաբար ավելի լավ է հանդես գալիս: Բնական է, ավելի լավ են ծանոթ մարզադաշտերին, երկրպագուների, ովքեր ոգեշնչման աղբյուր են հանդիսանում, ավելի մեծ բանակ ունենա, մի խոսքով մի շարք ընդգծված առավելություններ: Ֆրանսիայի հավաքականը ֆավորիտներից չէր մրցարշարի, ոչ հավաքականն էր շատ ուժեղ, ոչ էլ թիմային խաղով էին աչքի ընկնում, սակայն նրանց ձգտումը և սեփական երկրում պարտություն չկրելու ցանկությունը գերկա գտնվեց մնացած բոլոր թերությունների նկատմամբ և ֆրանսիացիները իրենց հավաքականի պատմության էջում նվազագույնը արծաթե հետք կթողնեն, իսկ եթե ֆորտունան եզրափակչում էլ ժպտա, ապա նաև ոսկե:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ