Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է խուսափել վաղաժամ մահից

852

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներով հարուստ ճարպերի օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, այն դեպքում, երբ կենդանական ճարպերով հարուստ սնունդը նպաստում է առողջության վատացմանը: Այս մասին տեղեկացնում է gogetnews.info կայքը:

Գիտնականների խոսքով՝ իրենց աշխատանքն այս պահին ամենամանրակրկիտ ուսումնասիրությունն է, թե ինչպես են ազդում սննդի մեջ պարունակվող ճարպերը մարդու օրգանիզմի վրա: Դիետոլոգները պարզել են, որ հագեցած ճարպաթթուներով հարուստ կարագը, ճարպը և կարմիր միսը չհագեցած ճարպաթթուներով հարուստ ձիթայուղով, սոյայի յուղով ու սևուկի յուղով (рапсовое масло) փոխարինելու դեպքում կարելի է խուսափել առողջական լուրջ խնդիրներից:

Դիետոլոգներն ուսումնասիրել են երկու երկարատև ուսումնասիրությունների՝ Nurses’ Health Study-ին և Health Professionals Follow-Up Study-ին մասնակցած մոտ 126 հազար կամավորի տվյալներ, ովքեր 32 տարի շարունակ յուրաքանչյուր 2-4 տարին մեկ անգամ լրացնում էին համապատասխան ձևաթղթեր՝ պատասխանելով դիետայի, սննդակարգի, ապրելակերպի և առողջական վիճակի մասին հարցերին: Ուսումնասիրության ամողջ ընթացքում մահացել է 33 հազար մարդ: Գիտնականներն ուսումնասիրել են՝ արդյո՞ք կա կապ սննդակարգի և սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, նեյրոդեգեներատիվ խանգարումների ու շնչառական համակարգի խանգարումների արդյունքում վրա հասած մահվան դեպքերի միջև:

Պարզվել է, որ տարբեր տիպի ճարպերը տարբեր կերպ են ազդում մարդկաց օրգանիզմի վրա: Մսամթերքի ու կաթնամթերքի մեջ պարունակվող տրանսճարպերն ամենավնասակարն են. եթե դրանց գործածությունն ավելացնել 2%-ով, ապա վաղաժամ մահվան վտանգը կավելանա 16%-ով: Գործածվող հագեցած ճարպերի քանակը 5%-ով ավելացնելու դեպքում վաղաժամ մահվան վտանգը կավելանա 8%-ով, իսկ չհագեցած ճարպերով հարուստ սննդակարգը կունենա հակառակ ազդեցությունը և կնվազեցնի վաղաժամ մահվան հավանականությունը 11-19%-ով: Հարկ է նաև նշել, որ հագեցած ճարպերն ածխաջրերով փոխարինելը կարող է բարելավել առողջական վիճակը, բայց այդ փոփոխությունը կլինի աննշան:

Նշենք նաև, որ չհագեցած ճարպերը հարուստ են օմեգա-6 և օմեգա-3 չհագեցած ճարպաթթուներով: Առաջինը պարունակվում է բուսայուղերի մեծ մասում, իսկ երկրորդը՝ ձկան, սոյայի և սևուկի յուղերում:

med.tert.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ