Վերջին մեկ, երկու տարում գրականության ասպարեզում ամենաթողություն էր

693

Այսօր գրականության ասպարեզում ոչ միայն կարևոր է գրքի հրատարակման ֆինանսավորումը,  նաև պետք է գիրքը ճիշտ ձևով հասցնել ընթերցողներին: Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Գրողները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն, որ մարդիկ իրենց ճանաչեն: Վերջին 5 տարիներին հրատարակիչների գործոնը շատ կարևոր է դարձել: Հրատարակիչները այսօր հայ ընթերցողին առաջարկում են ամենապահանջված գրքերը` հայերեն թարգմանությամբ: Բեսթսեյլեր գրքերը միանգամից թարգմանվում են հայերեն` հայ ընթերցողին հնարավորություն տալով ծանոթանալու համաշխարհային գրականության լավագույն գործերին»,-ասաց գրականագետը:

Նիկողոսյանի խոսքով` այսօր վեպերը ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քան օրինակ` բանաստեղծությունները:

«Վերջին մեկ, երկու տարում գրականության ասպարեզում, կարծես ամենաթողություն էր: Այսօր ևս կան համացանացի միջոցով հայտնի դարձած «գրողներ», սակայն ժամանակի ընթացքում մնում են միայն լավագույնները»,-շեշտեց Արքմենիկ Նիկողոսյանը:

                                                                                       Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ