Բեն Լադեն կրտսերը խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից

487

«ԱԼ-Քաիդայի» սպանված առաջնորդ Ուսամա Բեն Լադենի որդին խոստացել է վրեժ լուծել Միացյալ Նահանգներից: Այդ մասին Համզա Բեն Լադենը հայտարարել է «Մենք բոլորս Ուսամա ենք» տեսաուղերձում, որը տարածվել է համացանցով կիրակի օրը՝ հուլիսի 10-ին:

«Մենք կշարունակենք գրոհել ձեզ վրա ձեր երկրում և դրա սահմաններից դուրս՝ ի պատասխան ձեր կողմից Պաղեստինի, Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Եմենի, Սոմալիի և մուսուլմանական այլ երկրների ժողովուրդների կեղեքման… Ինչ վերաբերում է իսլամական ազգության վրեժին՝ շեյխ Օսամայի համար, թող Ալլահը բարեգութ լինի նրա հանդեպ, ապա դա վրիժառություն չի լինի անձամբ Ուսմայի համար, դա հատուցում է նրանց համար, ովքեր պաշտպանում են իսլամը»,- հայտարարել է «թիվ մեկ ահաբեկչի» զավակը:

Այս տարվա մայիսին Համզա Բեն Լադենը տեսաուղերձ էր տարածել, որում Սիրիայի գրոհայիններին միասնության կոչ էր անում ու նաև՝ «ջիհադի՝ ընդդեմ Իսրայելի և նրա ամերիկյան հովանավորների»: Ինչպես հաղորդել է CNN-ը, այս երիտասարդը ժամանակի ընթացքում կփորձի ղեկավարել «Ալ-Քաիդան»:

Համզա Բեն Լադենի ստույգ տարիքը հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ները ենթադրում են, որ նա մոտավորապես 25 տարեկան կլինի: Հայտնի է նաև, որ նա Պակիստանի Աբոտաբադ քաղաքի ապաստարանում հոր հետ չի եղել 2011 թ. մայիսի 2-ին, երբ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում սպանվեց ավագ Բեն Լադենը:

Փոխանցում է lenta.ru-ն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ