Բանակը «բուտկա» չի, դուք էլ՝ հարկայինի աշխատողներ

573

Անցած անգամ այս թեմայով գրել էի թշնամու կրակոցների և հայկական զինված ուժերի կորդինատր լինելու մասին: Հիմա կարելի է խոսալ նաև թշնամուն մոլորեցնող տեղեկությունների մասին, որոնք տարածված են աշխարհի բոլոր բանակներում, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ ռազմական գործողություն են կատարել թշնամի երկրի հետ:
Ենթադրենք թշնամին նպատակ ունի խոցել ինչ-որ X դիրք կամ ռազմական տեխնիկա: Հրետանին ստանում է կորդինատները ու հաշվարկներ կատարելուց հետո կրակ է բացում: Հաջորդ խնդիրը կայանում է նրանում , որ պետք է պարզել , թե կրակված արկը որտեղ է ընկել: Ենթադրենք օբյեկտը խոցվել է: Թշնամին ունի հետախույզական տվյալներ ու գիտի այդ օբյեկտի տարածքում ինչեր կան, այսինքն դրա կողքերը կարող են այլ ռազմական նշանակության օբյեկտներ լինեն: Ի՞նչ պետք է անի բանակը: Առաջին տարբերակում նշել եմ , որ կարող է ոչ մի տեղեկություն չտա, թեկուզ որոշ ժամանակ լռի, այդպիսով բարդացնի թշնամու աշխատանքը, մինչև համապատասխան հարված հասցնելը: Երկրորդ տարբերակում կարող է թշնամում խաբի: Այսինքն սխալ տեղեկություն տա, լռիվ այլ օբյեկտի մասին, որը մոլորության մեջ կարող է գցի թշնամուն: Այսինքն , եթե խոցված օբյեկտից 100 մետր հեռավորության գտնվում է ավտոպարկ, ապա թշնամին հաստատ հաջորդ կրակով կփորձի վնասել դա, իսկ բանակը կարող է այնպիսի կորդինատ տա, որ թշնամու պլանները լռիվ ջուրը լցվի:

Չգիտեմ բառերով որքան կարողացա պատկերավոր պատմեմ , բայց իմաստը ինձ թվում է հասկանալի է: Պետք չի ամեն կրակած փամփուշտի համար պատասխան պահանջել: Մեր զորքը հաստատ իր գործը մեզանից լավ գիտի:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ