2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 30 կին է մահացել

828

2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 30 կին է մահացել, ինչի արդյունքում 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի:
Ըստ վիճակագրության՝ միայն «Կանանց աջակցման կենտրոն»-ում օրական 2-3 կին անհազանգում է ընտանեկան բռնության մասին, սա մեր փոքր ազգի համար, իսկապես, մեծ ցուցանիշ է: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանանց աջակցման կենտրոն»-ի հոգեբան Աիդա Առաքելյանը:

Հոգեբանը խոսելով՝ օրերս ամուսնու կողմից կնոջ և նրա ծնողների կացնահարության դեպքի մասին նշեց. «Այս դեպքում գործ ունենք դասական բռնարար անձի կերպարի հետ: Եթե ընտանիքում բռնությունը երկու անգամից ավել է կրկնվել, ապա այն հետագայում ինտեսիվորեն կրկվելու է: Ինձ զարմացրեց հասարակության կարծիքը, գտնվեցին մարդիկ, որ փորձում են արդարացնել մի անձի, ով փորձել է երեք մարդու սպանել: Զարմանալի չէ, որ երեխայի և այդպիսի հոր շփումը պետք էր մինիմալի հասցնել, երեխան ոչ մի լավ բան չէր կարող սովորել նրանից:
 Երեխան ականատես է եղել սպանության տեսարանին, և այն չի կարող հետագա ազդեցությունը չթողնել երեխայի հոգեկան առողջության, բնավորության և ապագայի վրա:

Հոգեբանի խոսքով՝ Հայաստանում չկա  ընտանեկան բռնությանը վերաբերող համապասխան օրենք: Քրեական օրենսգրքից դուրս ընտանեկան բռնությունը պատժող լծակներ չկան:

                                                                                              Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ