Ոչ մի բժիշկ չէր համաձայնվի փրկել այս փոքրիկին, եթե մայրը հղիության ընթացքում չստեր

1124

Մայամիից այս փոքրիկն ամբողջ աշխարհին սպասման մեջ պահեց, երբ ժամանակից շուտ լույս աշխարհ եկավ։ Այնուհետ նա սահմանեց բոլոր հնարավոր և անհնար ռեկորդները։ Դժվար է հավատալ, որ Ամիլիան՝ երբեմնի 280գ քաշով և 24սմ հասակով աղջնակը, այսօր թմբլիկ փոքրիկ է դարձել։ Արհեստական ճանապարհով բեղմնավորված երեխան երկար ժամանակ երեխա չունեցող ծնողների միակ հույսն էր։ Բայց հանկարծ մայրը հիվանդացավ, և բժիշկները որոշեցին նրան փրկելու համար ընդհատել հղիությունը։ Եվ մայրը ստիպված էր ստել, որպեսզի փրկեր իր` դեռ չծնված փոքրիկի կյանքը։

Երբ 2006 թ.–ի աշնանը լույս աշխարհ եկավ փոքրիկ Ամիլիան, ամբողջ աշխարհը պահեց շունչը…

Աղջնակը ծնվել էր կեսարյան հատումով, 21 շաբաթական (5 ամսական) և 6 օրական ժամկետում։

Սոնյա և Էդդի Թեյլորները միշտ երազում էին երեխա ունենալու մասին, բայց չէին կարողանում դա ինքնուրույն անել։ Նրանց վերջին հույսն արհեստական բեղմնավորումն էր, որն էր բերեց այդքան սպասված հղիությանը։ Բայց նրանց ուրախությունը երկար չտևեց…

Բեղմնավորումից 4 ամիս անց սկսվեցին առաջին բարդացումները։ Ի վերջո կնոջ արգանդը բորբոքվեց, և բժիշկները սկսեցին պնդել, որ հղիությունը պետք է ընդհատվի։ Կինը գիտեր, որ այդ ժամկետում երեխային չեն փրկի և դրանից դրդված ստեց՝ ասելով, որ ինքը 24 շաբաթական հղի է։

Չնայած նրան, որ բժիշկների կանխագուշակումները հուսադրող չէին, բայց փոքրիկն ապրեց և իրեն հիանալի է զգում։ Ամիլիան դարձավ առաջին երեխան, ով այդքան վաղ լույս աշխարհ եկավ և դրանով համաշխարհային ռեկորդ սահմանեց։

Բուժքույրերը նույնիսկ հիշում են, որ Ամիլիան փորձում էր ճչալ, երբ լույս աշխարհ էր գալիս։ Անհավանական է, քանի որ հղիությունը սովորաբար տևում է 37-40 շաբաթ։

Նրա կյանքի սկիզբը բավական դժվար էր, բայց երեխան հաղթահարեց դա և այսօր ոչնչով չի տարբերվում մյուս երեխաներից։ Դեռ մի բան էլ ավելին…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ