Դանակահարվել է գողությունը կանխելիս (ԼՐԱՑՎԱԾ)

843
Հունիսի 12-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 7 միկրոշրջանի մի տուն մարդ է մտել, և դանակահարություն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, 1986 թ. ծնված Արա Ա.-ն և գործով դեռևս չպարզված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով հիշյալ տան խոհանոցի պատուհանը, մտել են ներս, այդ ընթացքում ներս է մտել բնակարանատեր 1989 թ. ծնված Արմեն Հ.-ն, և գողությունը կանխելու ժամանակ Արա Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է նրան: Արմեն Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.15-ին, Արա Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Ի լրումն
Ոստիկանության Կոտայքի և Արաբկիրի բաժինների ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ անհայտ անձը 1989 թ. ծնված Առնո Մ.-ն է, որին նույն օրը, ժամը 18.50-ին, բերման են ենթարկել:
Հուլիսի 12-ին, ժամը 20.40-ին, Առնո Մ.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ