Արեգակի վրա պսակային մեծ անցք Է գոյացել

442

Արեգակի վրա պսակային մեծ անցք Է գոյացել: Այս մասին հաղորդել Է Huffington Post թերթը՝ վկայակոչելով NASA-ի Արեգակնային դինամիկայի դիտարանը: Անցքն զբաղեցնում Է աստղի մակերսի 1/6-րդ մասը: Այս երեւույթի անիմացիոն պատկերը, որը կազմվել Է NASA-ի լուսանակարներից, հրապարակվել Է YouTube տեսահոստինգում:

Պսակայիտն անցքերը հատուկ տիրույթներ են, որոնցում թույլ են պլազմայի խտությունն ու ջերմաստիճանը: Արեգակի լուսանկարների վրա այդ հատվածներն ավելի մուգ տեսք ունեն, դրանցից հատուկ արեգակնային քամի Է փչում:

Այդ երեւույթները Երկրագնդի իոնոլորտի եւ մագնիսական դաշտի վրա ազդող հիմնական գործոնն են: Պսակային անցքերի հայտնվելը կապում են Արեգակի նվազագույն ակտիվության շրջանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ