Մեր ազգի երախտավորներին պետք է մեծարել կենդանության օրոք. Ռոզա Ծառուկյան

728
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը տոնել է բեմական գործունեության 50-ամյակը: Հոբելյանական երեկոն անցկացվել է ,Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա է գտնվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանը: Շնորհավորելով մեծանուն արտիստին նշանակալից տոնի կապակցությամբ՝ նա նշել է, որ մեր ազգի երախտավորները, անկախ նրանից, թե որ ոլորտն են ներկայացնում, պետք է գնահատվեն ու մեծարվեն կենդանության օրոք: Ռոզա Ծառուկյանը հայտարարել է, որ ,Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը շարունակելու է առանձնահատուկ ուշադրություն դարձնել մշակույթին ու արվեստի գործիչներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ