Ի ՞նչ խնդիրների մասին է խոսում մարմնի որոշակի հատվածների ճարպակալումը

752

1. Ամբողջ մարմնի ճարպակալում
Ամբողջ մարմնի ճարպակալումը վկայում է, որ մադը սիրում է շատ ուտել: Անհրաժեշտ է վերանայել չափաքանակը և ուտեստների տեսակները: Խորհուրդ է տրվում ճաշից առաջ 2 բաժակ ջուր խմել, որը զգալիորեն կքչացնի ընդունվող սննդի քանակը: Պետք է ‘սև ցուցակի’ մեջ ներառել քաղցրեղենը, ալյուրից պատրաստված մթերքներն ու յուղոտ ուտելիքը:

2. Փոքրիկ փորիկ
Ոչ այնքան հարթ որովայնն առաջանում է սթրեսի, դեպրեսիայի և հոգեկան տագնապների հետևանքով: Այս դեպքում անհրաժեշտ է հոգեկան հավասարակշռություն պահպանել: Շատ կարդացեք, քայլեք, արեք այն ինչ ձեզ ուրախություն է պատճառում:

3. Կոնքերի շրջանում ճարպակալում
Կոնքերի շրջանում ավելորդ քաշի առկայությունը վկայում է հորմոնային խախտումների մասին: Անհրաժեշտ է հրաժարվել վատ սովորություններից, շատ շարժվել և ճիշտ սնվել:

4.Աթերոգենային անհավասարակշռություն
Այս տեսակ գիրացման դեպքում, ճարպը սովորաբար կուտակվում է որովայնի խոռոչի հատվածում, որն էլ կարող է հանգեցնել շնչառական խնդիրների առաջացմանը:

5.Ճարպակալում ոտքերի ամբողջ երկայնքով
Ճարպակալման այս տիպը գենետիկորեն է փոխանցվում, սակայն դա չի նշանակում, որ անհնար է դրանից ազատվել: Այս պարագայում ձեզ  կօգնի շատ քայլելը:

6.Ճարպակալում անգործությունից
Նրանք ովքեր քիչ են շարժվում և շատ ուտում, բախվում են ճարպակալման այս տեսակի հետ: Սկզբում անհրաժեշտ է փոխել կենսաձևը: Շատ օգտագործեք մրգեր և բանջարեղեն և հրաժարվեք ալյուրից պատրաստված ուտելիքներից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ