Պորոշենկոն «վերադարձրեց» Ղրիմը Հայաստանին

1294

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը:

«Ես ցանկանում եմ հստակ ընդգծել, որ Ուկրաինան չի ճանաչում և չի պատրաստվում ընդունել համապատասխան փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այս մասին մենք խոսել ենք և ողջունում ենք Ադրբեջանի նմանօրինակ դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ», ասել է Ուկրաինայի նախագահը, ով Ադրբեջանին իր ռազմավարական դաշնակիցն է անվանել:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային և այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնությունը սատարելու համար:

Նշենք, որ ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանը քվեարկել էր Ռուսաստանի օգտին:

Աղբյուր` Lragir.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ