Կարգինի Պետոն հասավ «Հյուսիս-Հարավ» մայրուղի

1023

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու մասին երևի թե շատ եք լսել: Արդեն որերորդ տարին է մարդիկ «մարմանդ բզբզում են» շինարարությունը: Գումարներ է, որ ներդնում են ճանապարհի կառուցման համար: Մագելանի ճամփորդության ընթացքում այցելված, գրեթե բոլոր պետություններից կազմակերպություններ են ներգրավել, որպեսզի գործը արագ ու որակով իրականացվի: Ահռելի գումարներ է պահանջվում այս ամենի համար, բայց ի՞նչ ունենք հիմա` Փաշինյանի սիրելի Պետոյի ասած բացում արեցիմ, փակում արեցիմ, մրցույթ հայտարարիմ.. բա հետո՞… հետո տենց:

Ինչ ծրագիրը մեկնարկել է, հազար թեմա է շրջանառվում: Քնից հանկարծակի զարթնած կառավարությունն էլ նոր է նկատել, որ ծրագիրը խնդիրներ ունի: Նիստի ժամանակ վարչապետը ենթականերին հանձնարարում է, որ հետայսու ավելի ուշադիր ու խիստ լինեն…Մի տեսակ դեժավյու ապրեցի: Ոնց որ դպրոցական տարիներ վերադարձած լինեի, երբ ծույլ աշակերտին դասղեկը դարձի կոչեր էր անում: Ինչու պիտի նման կարևոր նախագծի կատարողական արդյունավետությունը բերի նրան, որ պետության գործադիր մարմնի ղեկավարը վերահսկողությունն ուժեղացնելու կոչեր անի: Ընդ որում, խոսքը գնում է, ինչպես ժամկետների կատարման, այնպես էլ ֆինանսական մասով:

Ախր հարցն, այստեղ միայն մեր՝ բարեկեցիկ ու հանգիստ երթևեկության մասին չէ ու ոչ էլ հյուսիսից դեպի հարավ արագ անցնելը, այն բավականին կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար: Տարածաշրջանի մասշտաբով ստրատեգիական նշանակություն ունեցող այս ճանապարհով հետաքրքրվում են նաև հարևան Իրանը, Չինաստանը և այլն: Ու այս ամենի համատեքստում կարևոր է, որ այսքան ներդրվող գումարների վրա ուժեղ վերահսկողություն սահմանել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ