ԻՊ-ը ստանձնել է Նիսում հարձակման պատասխանատվությունը. լրատվամիջոցներ (ֆոտո)

952

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Նիսում հարձակման համար: Այդ մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ նշելով, որ տեղեկությունը հաստատված չէ:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի վրա մեծ արագությամբ բեռնատար էր հարձակվել: Դրանից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Ի վերջո նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են հայտնաբերվել:   Վարորդի անձի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, 80  մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ