«ՀԺ». Իսպանիայամ փողերի լվացման համար ձերբակալված հայը սերտ կապեր ունի հայաստանյան «էլիտայի» հետ

629

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է հայ գործարար Արման Մայիլյանը: Վերջինս ոչ միայն ազգությամբ է հայ, այլ ըստ էության հայաստանցի է` ծնունդով աշտարակցի:

Հայաստանի լայն հանրությանը թերեւս անծանոթ այս գործարարը շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հատկապես սերտ են նրա կապերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը Արման Մայիլյանի երեխայի կնունքի քավորն է: Արգամն ու Արմանը հանդիպում են բավականին հաճախ, թե՛ Բարսելոնայում, եւ թե՛ Երեւանում:

Բայց գործարարի կապերը հայաստանյան «էլիտայի» հետ չեն ավարտվում քավոր-սանիկությամբ: Եթե որեւէ պաշտոնյա ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել Իսպանիայում, ապա դրա հետ կապված հոգսերը իր վրա է վերցնում հենց Արման Մայիլյանը:

Մեր տեղեկություններով՝ նա արդեն հասցրել է մեր բազմաթիվ «երեւելիների» տների ու բնակարանների տեր դարձնել Իսպանիայում:

Մայիլյանի ֆեյսբուքյան էջի պատին նրա լուսանկարն է, որտեղ, սակայն, նրա դեմքը չի երեւում, փոխարենը ընդգծված երեւում է ՀՀԿ-ի կրծքանշանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ