Զինտեխնիկա` «made by Armenia»

478
OLYMPUS DIGITAL CAMERA

Ներքին արտադրության կարևորագույն ճյուղերից է հանդիսանում ռազմական նշանակության սարքավորումների արտադրությունը, որը հատկապես մեր նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար ունի կենսական նշանակություն:
Գործադիրի նիստում որոշվել է «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: Հիշյալ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն:
Հատկանշական է, որ վերը նշված ծրագրի երկրորդ տարում` 2017թ.-ին նախատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 12 մլն դոլար: Հարկ է նշել, որ ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարք, հետագայում ավելացնելով քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանում է ՌԴ-ն:
Պետք է նշել նաև, որ իրականացվելիք ներդրումները 5 տարում կկազմեն շուրջ 31 մլն դոլար, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում` ավելի քան 35` 350 հազար դրամ միջին աշխատավարձով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ