Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի (ֆոտո)

488

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել են Անկարայի դատախազությունից: Նրանցից 42-ը սպանվել են Անկարայում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Բացի այդ, շուրջ 150 տուժածներ տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ: Անկարայի հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նշվում է, որ Անկարայում խորհրդարանի շենքի մոտ կրակոցների ինտենսիվությունը նվազել է:

Ավելի վաղ պետական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ռազմական հեղաշրջման կողմնակիցները խորհրդարանի եւ Գլխավոր շտաբի շենքերի մոտ կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ