Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար

885

Սերժ Սարգսյանն անձնական պատասխանատվություն է կրում տեղի ունեցող բռնությունների և զոհերի համար: Թող սա չհամարվի զինյալների արդարացում, ուժը պետք է կիրառել միայն թշնամու դեմ, սակայն այն, ինչ տեղի է ունենում տրամաբանական է, դա Սերժ Սարգսյանի՝ սեփական ժողովրդի նկատմամբ անտարբերության, ազգային պետական շահերի հանդեպ բացահայտ առհամարհանքի, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հետևանք է:

Չթողնելով սեփական երկրում արժանապատիվ ապրելու, իրավունքները պաշտպանելու, պաշտպանված լինելու հնարավորություն, Սերժ Սարգսյանը մարդկանց հասցրել է ծայրահեղ և հուսահատ քայլի: Իսկապես, սա աննախադեպ և շատ վտանգավոր երևույթ է՝ հայը դուրս է եկել հայի դեմ, հայի մահը ցավալի է՝ անկախ նրանից, թե նա որ ճամբարից է: Այսօր արդեն ակնհայտ է, որ այս քայլը դատապարտված է, հազիվ թե Սերժ Սարգսյանը կատարի զինյալների պահանջները, նա երբեք իշխանությունից չի հրաժարվի՝ հայի կյանքը փրկելու համար:

Ցավոք, հետևություններ անելու և սխալներն ուղղելու համար արդեն շատ ուշ է, Սերժ Սարգսյանն էլ ոչ այդ կամքը ունի, ոչ էլ համապատասխան գիտակցությունը, մեղքի զգացումի մասին էլ չեմ խոսում: Մարդ է զոհվել, ոստիկան, նրան սպանել են, որովհետև Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար է: Պատասխանատվության զգացում էլ չունի, որ դիմի ժողովրդին, դիմի զոհված ոստիկանի ընտանիքին: Ոստիկանական ստորաբաժանումը գրաված անձիք դա գումարի կամ այլ նյութական արժեքների համար չեն արել, արել են, որովհետև այլևս Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու այլ ելք չեն տեսել: Իհարկե պայքարի նման ձևն անընդունելի է, բայց կատարվածն այլևս փաստ է, փաստ, որը ցույց է տալիս երկրում տիրող իրավիճակի լրջությունը. մարդիկ այլևս ամենածայրահեղ քայլի էլ պատրաստ են՝ երկրում վիճակ փոխելու համար: Եվ եթե ժամանակին ճիշտ քայլեր չկատարվեն, նման դեպքերը միայն կշատանան, իրավիճակը վերջնականապես դուրս կգա վերահսկողությունից, իսկ հետևանքները ծանր կլինեն բոլորիս համար:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ