Մարդկայինը գնահատեք, թե չէ շահամոլը կարթնանա Ձեր մեջ

1139

ԱԱԾ տարածած հայտարարություններում չկա ահաբեկիչ /տեռորիստ/ ձևակերպումը, այլ զինված անձինք կամ խումբ է նշվում: Բնականաբար իրավացիորեն, քանզի ահաբեկիչների ձեռագիր չէ այն ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում: Պավլիկի և մնացած տղաներին ահաբեկիչ անվանողներին շատ բան չեմ ասում, նայել ստորև տեղադրված տեսանյութը և նորից մտածել, կարո՞ղ է արդյոք սեփական արյան գնով Հայրենիքը պահպանած մարդը այդ նույն Հայրենիքի վատը ցանկանա, կարո՞ղ է նման մարդը իր համաքաղաքացու վատը ցանկանա, միանշանակ ոչ: Ձևակերպումներ անելուց առաջ մտածել է պետք, հասկացանք ֆեյսբուքն է, հասկացանք, որ անպատասխանատու արտահայտությունների և վիրավորանքների համար պատասխանատվության չեն ենթարկում, բայց չափ կա ամեն ինչի: Իհարկե լավագույն տարբերակը չի սա հարցի լուծմանը հասնելու համար, բայց դատելով տղաների կատարած քայլից կարելի է ենթադրել, որ ինքնազոհողության են գնացել, այլ տարբերակ որ լիներ, գոնե մարդկային ինքնապաշտպանական բնազդը կխոսեր մեջները և այլ տարբերակի կդիմեին: Ցավում եմ որ ՀԱՅ մահացավ, բայց դրա ամբողջ մեղավորությունը միայն Պավլիկենցը չէ: Մի սրեք իրավիճակը, մի թշնամացեք մեկդ մյուսի նկատմամբ, փորձեք համախմբվել արդար գաղափարի շուրջ, մարդկայինը գնահատեք, թե չէ շահամոլը կարթնանա Ձեր մեջ, իսկ այդ դեպքում թե Պավլիկենց քայլն է անիմաստ դառնում, թե մնացած մնացածների, ովքեր դեմ են այդ տարբերակին:
Հետագա արյունահեղությունից խուսափելու համար հասարակության ներսում ձևավորված երկու ճակատների ուղորդողները պետք է գիտակցեն, որ ստեղծված իրավիճակից առանց հետագա և հնարավոր զոհերի միակ ճանապարհը դա հանրությանը մեկ գաղափարի, ազգապահպան գաղափարի շուրջ կոնսոլիդացնելն է, ոչ թե քաղաքական ենթատեքստեր պարունակող հայտարարություներ անել, հանրությանն էլ տրամադրել մեկը մյուսի նկատմամբ: Կարծում եմ ունենք բավականաչափ ներուժ ասվածը տրամաբանական ավարտին հասցնելու համար, մնում է միայն զերծ մնալ պահի ազդեցությամբ առաջացած ամբիցիաներից և գնահատելով իրավիճակի լրջությունը ինչու չէ նաև զիջողական մոտեցում ցուցաբերել մեկմեկու նկատմամբ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ