«Սասնա ծռեր» խմբի անդամները գիտակցված կերպով ինքնազոհաբերության գնացող մարդիկ են: Սամվել Խուդոյան

1547

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ այսօր Հայաստանում լիդերի նկատմամբ վստահության պակասն է, որ ժողովրդին կասեցնում է ոտքի կանգնել իշխանության դեմ: Այդ պարագայում կարևոր է երկու հիմնական գործոն զանգվածները պետք է հավատան, որ բավարար ուժեղ առաջնորդի կոչով են ոտքի ելնում և ամենակարևորը վստահեն նրան նշեց բանախոսը այսօր` լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նավասարդյանը խոսելով Երևանում զինված միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին նշեց. «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ կար որոշակի հասարակական համակրանք, սակայն այդ համակրանքը պասիվ էր: Սա հենց իշխանության գործողությունների հետևանքն էր: Այսօր իշխանությունները կանգնած են շատ ավելի բարդ իրավիճակի առջև, քան երեք օր առաջ էր: Պետք է հասկանալ ինչ կարելի է անել հասարակության հետ, որը չի վստահում իշխանությանը և ցանկանում է պասիվ իշխանափոխության: Ես կարծում եմ, որ իշխանությունը կօգտագործի վերջերս իր համար սովորական դարձած մեթոդը, հոգնեցնել մարդկանց և այդ միջոցով հասնել իրենց համար ցանկալի արդյունքի»:

Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ այս իրավիճակը ժողովրդի մեջ կուտակված լարվածության արդյունքն է: «Այս պահին ես այդ մարդկանց ընկալում եմ գիտակցված կերպով ինքնազոհաբերության գնացող մարդիկ: Ամեն վայրկան նրանց կարոող են ոչնչացնել: Նրանք շատ լավ հասկանում են, որ միայն այս ճանապարհով իշխանափոխության հասնել հնարավոր չէ, բայց այս կերպ աշխարհի ուշադրությունը փորձում են սևեռել Հայաստանում առկա խնդիրների վրա:
Ես կարծում եմ, որ եթե իշխանությունը այս պարագայում ուժ կիրառի ավելի կսրի հասարակությանը: Հիմա շատ բան կախված է ժամանակից»,– ասաց Խուդոյանը:

                                                                                                       Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ