Պեսկովը երեկ ասել էր, որ Հայաստան փորձագետներ են արդեն ուղարկել

1155
Պեսկովը երեկ ասել էր, որ Հայաստան փորձագետներ են արդեն ուղարկել, այսօր արդեն, ըստ մամուլի տվյալների, նոր ռազմական փորձագետներ են ժամանել:
Հիմա, ինչն է կարևոր իմանալ: Շատերը կարծում են, որ փորձագետները միայն գրոհը նախապատրաստող և հիմնական գործողությունն իրականոցնողներն են, սակայն իրականում դա ավելի բարդ օպերացիա է:
Հաշվի առնելով հանրային կարծիքը, որը հիմնականում բարոյական աջակցություն է հայտնում զինված խմբին, առաջին պլան է գալիս հնարավոր գրոհի դեպքում հանրային կարծիքի նախապատրաստումը, ինչն գուցե ավելի կարևոր է, քան հնարավոր բուն գրոհը:
Ո՞րն է լինելու հանրային կարծիք ձևավորելու հիմնական նպատակը` արդարացնել գրոհը, որի համար տարբեր տեխնոլոգիաներ և ձևեր կան:

Եթե ամենակոպիտ տարբերակները դիտարկենք` զինյալները սկսում են սպանել պատանդներին, կամ կրակում են դրսում կանգնածների վրա, կամ դրսում գտնվող “նրանց կողմնակիցները” ինչ-որ գործողություն են իրականացնում, որի հետևանքով անմեղ մարդիկ են տուժում և այլն:

Կարող են լինել նաև այլ հնարքներ, որպեսզի նրանք դիմեն անհարկի ինչ-որ քայլի: Տարբերակները բազմազան են, դա լուրջ մասնագիտական աշխատանք է, բայց նպատակը մեկն է, հանրությունը այնուամենայնիվ պետք է “հասկանա”, որ ոստիկանությունն այլ ելք չուներ և արդեն չէր կարող հանդուրժել ստեղծված իրավիճակը:
Եթե գրոհ է լինելու, ապա ըստ տրամաբանության նման դեպքերի պետք է սպասել:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ