ԱԱԾ-ն պահանջ-առաջարկ է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբին, որին կպատասխանեն այսօր 19:00-ին. Ալեք Ենիգոմշյան

505

Tert.am-ը գրում է.

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երեկ ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը ներկայացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ովքեր իրենց պատասխանն ԱԱԾ-ին կփոխանցեն այսօր ժամը 19:00-ին: Այս մասին այսօր Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանը:

«Ես երեկ հանդիպել եմ  և՛ Ժիրայր Սեֆիլյանի հետ, և՛ ԱԱԾ ներկայացուցիչների  հետ: «Սասնա ծռեր» խմբին փոխանցել  եմ ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը, որն այս պահին չեմ հրապարակի: Տղաներն ասել են, որ ԱԱԾ-ի  պատասխանն իմ միջոցով  կտան այսօր երեկոյան ժամը 7-ին: Խմբի այդ պատասխանին ԱԱԾ-ն վերաբերեց  դրական տրամադրվածությամբ»,- ասաց ՀԽ անդամը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսակապի անջատմանը, Ենիգոմշյանն ասաց, որ ըստ իրեն,երեկ երեկոյան փողոց դուրս եկած հասարակությանը բերման ենթարկելն ու հեռախոսակապի անջատումը վկայում է  բանակցությունների հնարավոր խզման մասին, սակայն դեռ պաշտոնապես նման պատասխան ինքը չի ստացել. «Կապը խզելով իրենք ինձ և տղաներին բանակցելու հնարավորությունից զրկում են, կապը խզելով նրանք նաև խզում են ժամը 7-ին իմ պատասխան ստանալու հնարավորությունը: Ես այս վայրկային մինչև կես ժամ սպասում եմ պատասխանի՝ իշխանությունների կողմից բանակցությունները խզելու կամ չխզելու վերաբերյալ»,- ասաց Ենիգոմշյանը:

ՀԽ անդամը նաև հայտնեց, որ մինչև երեկ բանակցությունները փակուղում չեն եղել:

Տեսանյութ՝ այստեղ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ