Ես Պավլիկին «ահաբեկիչ» որակում չեմ տա. Նաիրա Զոհրաբյան

732

«Հուսահատության հասած մարդը ելքը սա է տեսնում։ Ես Պավլիկին «ահաբեկիչ» որակում չեմ տա»։ Այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ ինքը մնում է այն կարծիքին, որ բախումը սխալ է. «այս տարբերակով հարց չի լուծվի»։

«Այս մեթոդը սխալ է։ Մեր երկրում օր առաջ լրջագույն համակարգային փոփոխություններ պետք է լինեն։ Բայց կողմերը պետք է նստեն խոսեն, չի կարող բախումը լինել հանգուցալուծում»,- ասաց նա։ Քաղաքացիներից մեկի դիտարկմանը՝ հողեր զիջելու վերաբերյալ, Զոհրաբյանը շեշտեց՝ «որևէ թիզ հող չպետք է զիջել, նույնիսկ այդ մասին խոսելը լուրջ չէ»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել զինված խմբի անդամների հետ, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ