Մարդիկ ոստիկանությունից դուրս են գալիս ծեծված, կապտուկներով. Լարիսա Ալավերդյան

580

Ոստիկանությունը իր գործողություններով միայն սրում է լարվածությունը: Մարդիկ ոստիկանությունից դուրս են գալիս ծեծված, կապտուկներով: Ամեն անգամ այսպիսի իրավիճակներում բոլորը մի կողմ են կանգնում և առաջ են բերում ոստիկանությանը, որ մարդկաց ցրելով հարցեր լուծեն: Այսպիսի տեսակետ արտահայտեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով զինված միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:

Ըստ Ալավերդյանի՝ հասարակություն ոչ մի պաշտոնական հայտարարություն չլսեց: «Մենք կարոտ ենք մնացել նախագահի, կառավարության հայտարարություններին:
Ես կտրուկ դեմ եմ այս կերպ հեղափոխություններին: Պետք է զինված խմբի անդամներին համոզել իրենց պայքարը շարունակեն դատարանում: Եթե նրանք այս քայլին գնացել են երկրի զարգացման համար, ապա պետք է դատարանում շարունակեն պայքարը: Իշխանությունը միանշանակ պետք է գնա փոխզիջման, փոխզիջումը պետք է լինի ավելի լայն առումով, որից երկրում ինչ-որ կարևոր բաներ կփոխվեն
»,-նշեց բանախոսը:

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով սա սպասելի իրավիճակ էր, որից իշխանությունները պետք է դասեր քաղեն: «Մեզ չհաջողվեց բարոյականության հիմքերի վրա պետություն կառուցել: Մարդիկ երկրում ծայրահեղ աղքատության կողքին տեսնում են ամեն օր կառուցվող մեծահարուստների դղյակները: Սպասելի էր, որ երկրում տիրող նման իրավիճակը հանգեցնելու էր նման ագրեսիայի դրսրևորման: Ստեղծված իրավիճակում մնում է այնպիսի հանգուցալուծում գտնել, որ զոհեր չլինեն»:

                                                                                                        Աննա Մարտիրոսյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ