Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորմանը Թուրքիայի ներգրավվածության մասին

525

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հուլիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախի խնդրում Թուրքիայի հնարավոր ներգրավվածության հարցին:«Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը Թուրքիայի միանալուն, ինչպես ցանկացած այլ կարգավորման, ցանկացած այլ բանակցային գործընթացի, խաղաղ գործընթացի՝ եւ ընդհանրապես խոսքը միայն Թուրքիայի մասին չէ, ցանկացած գործակցություն կառուցողական կարելի է դիտարկվել հենց այդ տեսանկյունից, որպես կառուցողական գործակցություն: Եթե պետությունն ունի հենց դրական ավելացնելիք, ինձ թվում է, այստեղ չեն կարող լինել խնդիրներ: Բայց մեկ անգամ էլ ասում եմ՝ եթե խոսքը վերաբերում է դրական ներդրմանը», հայտարարել է Զախարովան, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր` Lragir.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ