Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը. ՌԴ ԱԳՆ

582

Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը և աջակցում է իշխանությունների ձեռնարկած քայլերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 17-ին Երևանում պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը: Այն հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի մահվան: Նման քրեական դրսևորումները համարում ենք անընդունելի, որոնք անմիջական սպառնալիք են հանրապետության քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,- ասել է Մարիա Զախարովան:

Նա նաև հույս է հայտնել, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը թույլ կտան մոտակա ժամանակում կարգավորել իրավիճակը, ազատել պատանդներին, իրականացնել միջադեպի ամբողջական քննություն և պատժել մեղավորներին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ