Աղեստամոքսային տրակտի համար նախատեսված 7 վարժություն

460

Աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարող են օգնել  կարգավորել պարզ վարժությունները:

1.Պառկեք մեջքի վրա, ձեռքերը  ուղղեք իրանի երկայնքով: Մի կողմ թեքեք նախ մեկ ոտքը, ապա մյուսը(յուրաքանչյուր ոտքը ամենաքիչը 8 անգամ):

2. Պառկեք մեջքի վրա, փորի վրա դրեք հաստ գիրք: Շունչ քաշեք ու որովայնը բարձրացրեք գրքի հետ միասին:Արտաշնչելուց որովայնը թուլացրեք:

3. Կանգնեք ծնկների վրա ու ճակատով դիպչեք հատակին: Կտրեք ծնկները հատակից, շունչ քաշեք, որից հետո, իջնելով ծնկների վրա, արտաշնչեք: Կրկնեք վարժությունը 5 անգամ:

4.Պառկեք մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը ծալեք, ծնկներով փորձեք դիպչել ճակատին:Կատարեք վարժությունը 5-8 անգամ:

5. Նստեք հատակին, ափերով հենվեք հատակին, ոտքերը ձգեք: Շնչելու ժամանակ մարմինը բարձրացրեք, իսկ արտաշնչելու ժամանակ վերադարձեք նախնական դիրքին: Կրկնեք վարժությունը 5-8 անգամ:
6. Պառկեք աջ կողքի վրա ու բարձրացրեք աջ ոտքն  ամենաքիչը 8 անգամ, նույնը կրկնեք նաև ձախ  կողքի վրա պառկելով` ձախ ոտքի համար:

7. Պառկեք փորի վրա, ձեռքերը բռունցք արեք ու դրեք  ազդրերի տակ: Հենվեք բռունցքների վրա ու ամենաքիչը 8 անգամ բարձրացրեք   աջ և ձախ ոտքը:

med.tert.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ